Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի չկատարված հանձնարարություններ չպետք է լինեն: Այս մասին հունիսի 23-ին` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել կիսամյակային տվյալների հաշվետվությունը: «Անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել ինչ է արդեն արվել եւ պարզաբանել ինչը եւ ինչու չի կատարվել: Չնայած կարծում եմ, որ չկատարված բան չպետք է լինի»,- հայտարարեց նա: