Եթե ընդդիմությունը հանդես գար կառավարության ծրագրի օգտին, պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն: Այս մասին հունիսի 23-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ 64 պատգամավորներ կառավարության ծրագրին կողմ են քվեարկել: «Կառավարության ծրագիրն այն հիմքն է, որի վրա պետք է Հայաստանը զարգանա: Եթե ընդդիմությունն այս ծրագրին կողմ լիներ, ապա պետք է բացատրեր, թե ինքն ինչու է ընդդիմություն»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:

Երեկ` հունիսի 22-ին, ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին: Կողմ են քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ նրա հետ կոալիցիա կազմած ՀՅԴ պատգամավորները, դեմ` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների պատգամավորները: