ՀՀ տնտեսական զարգացման եւ նեդրումների նախարար Սուրեն Կարայանը հունիսի 27-ին Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ներդրումների եւ զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկի եւ Ազգային էկոնոմիկայի նախարար Տիմուր Սուլեյմենովի հետ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը Ժենիս Կասիմբեկի եւ Տիմուր Սուլեյմենովի հետ քննարկել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առկա տնտեսական համագործակցությունը եւ առեւտրաշրջանառության ծավալների աճին զարկ տալու հնարավորությունները։ Երկու երկրների նախարարներն անդրադարձել են երկկողմ ներդրումներ իրականացնելու հեռանկարներին։
Սուրեն Կարայանը եւՏիմուր Սուլեյմենովը քննարկել են նաեւ հայ-ղազախական միջկառավարական նիստի հետ կապված կազմակերպչական հարցեր։





























