Բելառուսից Հայաստանի տարածքով հնարավոր են մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորություններ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակն փոխնախարաի ուղեկցությամբ այցելել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության երևանյան դեպո։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ գնացքների արագության, փոխադրումների կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, գործող սահմանափակումերի և մի շարք այլ հարցերի շուրջ։