Մարդու ձայներանգի բարձրությունը փոխվում է ըստ այն հանգամանքի, թե ում հետ է նա խոսում, հայտնում են հոգեբանները։ Հիմնական դերը կատարում է զրուցակցի սոցիալական կարգավիճակը, հայտնում է PLOS ONE-ը։

Հետազոտողները փորձ են իրականացրել, որի ընթացքում կամավորներին առաջարկել են աշխատանքի ընդունելության հարցազրույց անցնել։ Պարզվել է, որ եթե մասնակիցը հարցազրույց ընդունողին համարում էր սոցիալական աստիճանավանդակում իրենից վեր կանգնած մարդ, ապա նրա ձայնի երանգը բարձրանում էր։ Աշխատության հեղինակների կարծիքով դա կարող է լինել հնազանդության նշան՝ կոնֆլիկտից խուսափելու նպատակով։ Եվ հակառակը՝ ձայներանգը իջնում էր, եթե մասնակիցն իրեն ավելի վեր էր համարում։ Բացի դրանից կամավորները ավելի ցածր էին խոսում, երբ պատասխանում էին միջանձնային հարցերին՝ օրինակ կոնֆլիկտային իրավիճակների մասին։

Նաեւ այն մարդիկ, որոնք բարձր են գնահատում իրենց սոցիալական կարգավիճակը, չէին փոխում ձայներանգը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք հանգիստ են ու վերահսկում են իրավիճակը։

Մարդուց բխող ազդանշանները ու նրա սոցիալական կարգավիճակը կարեւոր դեր են կատարում մարդկանց փոխհարաբերություններում, նշում են հետազոտողները։ Հասկանալով այդ ազդանշանները, դրանց նշանակությունն ու հետեւանքները, կարելի է հասկանալ նաեւ մարդկային վարքագիծը։