Քայլեր ենք ձեռնարկում, որոնք կգործադրվեն, եթե Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հետեւանքով ջրի էկոհամակարգը վատթարանա։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով 2017 թվականին Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծը (170-ից 270 մլն խորանարդ մետր): Հուլիսի 4-ին այն կքննակվի Ազգային ժողովի արտահերթ նիստում («Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման ու պահպանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը)։

«Բայց ակնհայտ է նաեւ, որ ֆերմերներին լրացուցիչ ոռոգում է անհրաժեշտ։ Իհարկե, լճից լրացուցիչ ջրառը չի կարող օգտակար լինել։ Բայց եթե լճի համար ռիսկերը շատ լուրջ լինեին, Կառավարությունը նման օրինագիծը հավանության չէր արժանացնի։ Մենք կհետեւենեք՝ արդյո՞ք չի տուժում լճի էկոհամակարգը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- նշեց Մինասյանը։

Նախարարը հավելեց, որ օրենքում պետք է արձանագրել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում կարելի է լճից ջուր վերցնել։ Չի կարելի ամեն անգամ այդ հարցը թողնել ըստ հայեցողության լուծելուն։