Գաբոնում տեղակայվելու է բրիտանական կոնտինգենտ, որը զբաղվելու է տեղի փղերին մաքսանենգ ահաբեկիչներից պաշտպանելով, հայտնում է The Independent-ը։

Առաքելության կազմում լինելու են 16 մարտիկներ՝ տարբեր էլիտար ստորաբաժանումներից։ Ծրագրվում է, որ հիմնականում նրանք սովորեցնելու ենանտառային պաշտպանության ծառայության տեղացի սպաներին, որպեսզի նրանք կարողանան դիմակայել մաքսանենգներին, որոնք զինված են «Կալաշնիկով» ինքնաձիգերով։ Գաբոնցի զինվորականներին սովորեցնելու են բանեցնել զենք, իրականացնել քննչական որոնողական միջոցառումներ, նաեւ օգտվել WhatsApp-ից։

Գաբոնի իշխանությունների տվյալներով մաքսանենգները սերտ կապակցված են իսլամական շարժումների՝ մասնավորապես "Բոկո հարամի" հետ, նրանք ոչնչացնում են տասնյակ հազարավոր փղերի, իսկ փղոսկրի վաճառքից ստացված շահույթը հատկացնում են ահաբեկիչների ֆինանսավորմանը։ 2004-2014 թթ  Գաբոնի միայնմեկ ազգային արգելոցում ոչնչացվել է 25 հազար փիղ, տեղի պոպուլյացիայի 80 տոկոսը։