Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն վաճառել է իրեն պատկանող անասուններին, որպեսզի միլիոն դոլար նվիրաբերի Աֆրիկյան միությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Լինելով աֆրրիկացի ու ագարակատեր՝ ինձ համար բնական է նվիրաբերել անասուն՝ մեր մայրցամաքը հարուստ է դրանով ու անասունը հարստություն կուտակելու միջոց է»,- ասել է 93-ամյա նախագահը։

Աֆրիկանյան միության ներկայացուցիչը հայտնել է, որ Մուգաբեն նախ կազմակերպությանն առաջարկել է  հենց կովերին, սակայն շտաբ բնակարանում դրանց պահելու հետ կապված խնդիրների պատճառով աճուրդում վաճառել է 300 գլուխ անասունը ։