Անհայտ անձը հրազենով փորձել է առեւանգել ուսումնամարզական ուղղաթիռը Օրեգոն նահանգի Հիլսբորո քաղաքի օդանավակայանում։ Ոստիկանությունը ստիպված է եղել ձերբակալության ժամանակ կիրառել զենք, կրակելով առեւանգման փորձ անողի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը;
Անհայտ անձը մոտեցել է դպրոցի տեսուչին ու նրա աշակերտին ու կրակել։ Ոչ ոք վիրավորում չի ստացել։ Տեսուչը ու նրա աշակերտը փրկվել են փախուստով, իսկ չարագործը փորձել է ուղղաթիռը օդ բարձրացնել, բայց չի կարողացել։
Այդ ժամանակ տղամարդն անցել է աէրոդրոմի պատնեշի վրայով ու փորձել փախուստի դիմել, բայց նրան հասել է ոստիկանը, որը կրակել է չարագործի վրա։




























