Սեւանից լրացուցիչ ջրառը եւ լճի հատակի տատանումները հազիվ թե սեյսմիկ վտանգ ստեղծեն։ Այս մասին հուլիսի 4-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բաղդասարյանի հարցին։
«Սեւանա լճի էկոհակամարգի վերականգնման ու պահպանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ 2017 թվականին լճից 100 խորանարդ մետր ավելի ջուր կվերցնեն (270 խորանարդ մետր՝ 170-ի փոխարեն)՝ չորային եղանակի պատճառով, ոռոգման համար։ Դա լճի մակարդակը կնվազեցնի 8 սմ-ով (սակայն այլ գործոնները բարձրացնում են)։ Միաժամանակ՝ մի քանի անգամ բարձր են լճի բնական տատանումները։ 2013 թվականին դրանք կազմել են 43 սմ, հետո՝ 41, 39, 31 սմ, իսկ 2017 թվականի սկզբին՝ 45 սանտիմետր։
«Այնպես որ, եթե նման վտանգ լիներ, ապա կլիներ ամեն տարի»,- նշեց Հարությունյանը։





























