Հուլիսի 4-ին, ժամը 13:54-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Opel» եւ «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 34 VT 265 (վարորդ՝ 1981 թ. ծնված Շ. Ե.) եւ «Opel» մակնիշի 34 VL 301 (վարորդի անձը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը, 1954 թ. ծնված Ա. Ա.-ը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ մեկ ուղեւոր (անձը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:




























