Հուլիսի 4-ին, ժամը 21:07-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9-րդ կմ-ին շրջվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LN 451 պետհամարանիշով ավտոմեքենան։

Մինչեւ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը տեղափոխվել է Մարտունու ԲԿ, մյուս երեքը՝ Գավառի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։