Երեւանում հուլիսի 5-ին մեկնարկել է «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել. Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումները» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում ելույթ կունենան Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մատիաս Քիսլերը, Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, Մեծ Բրիտանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: