Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո 60 հազար հետախուզվողի անուն մտցվել է Ինտերպոլի բազա, ինչը խիստ անհարմարություններ է ստեղծել Ինտերպոլի  համար։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ինտերպոլն էլ պատճառաբանելով, որ արգելված է միանգամից նման մեծ թվով հետախուզվողի տվյալներ տեղադրել բազա, այն փակել է Թուրքիայի համար։

Անկարան այս հարցով երկար ժամանակ աշխատանքներ է իրականացնում, սակայն արդյունքի դեռ չի հասել։

Նշենք, որ Թուրքիայի կողմից Ինտերպոլի բազա մտցված 60 հազար հետախուզվողները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ։