Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի նախարարության պատրաստած լուսանկարով լոգոն մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Երիտասարդության ու սպորտի նախարարության պատրաստած լոգոյում գրված է «Ուժեղ Թուրքիա», սակայն լուսանկարում պատկերված է ամերիկացի հայտնի լողորդ Դանա Ոլմերը։

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են այս երեւույթի դեմ՝ պնդելով, որ Թուրքիայում էլ բազմաթիվ հաջողակ լողորդներ կան եւ վիրավորական է «Ուժեղ Թուրքիա» լոգոյի վրա ամերիկացի լողորդին պատկերել։