Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից եւ աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից: Այս մասին հայտարարել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Նա նշել է, որ աշխատավարձային քարտերը հանդիսանում են Բանկի քարտային բիզնեսի կարեւոր բաղադրիչը, որոնց զարգացման հիմնական ուղղությունը ժամանակակից, պարզ եւ հարմար ծառայությունների ընդլայնումն է:
«Արդշնբանկը, լինելով Հայաստանի խոշոր եւ առաջատար բանկերից մեկը, մշտապես հանդես է գալիս մրցակցային եւ հաճախորդների համար առավելագույնս հարմար առաջարկներով: Աշխատավարձային քարտերն ասվածի վառ ապացույցն են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ստանալ առավելագույնը ամսական աշխատավարձի 10-ապատիկ չափով եւ մինչեւ 10 տարի առավելագույն մարման ժամկետով վարկային գիծ, ավանդի արտոնյալ պայմաններ, տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը եւ վարկային գծերը, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից եւ զեղչեր տարբեր ծառայություններից: Մենք շարունակելու ենք ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի մեր հաճախորդներից յուրաքանչյուրը ստանա բանկային տարբեր ծառայություններց լավագույն առաջարկները մեկ փաթեթի միջոցով եւ վայելի սպասված աշխատավարձի անսպասելի հնարավորությունները»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Միջինում, Բանկը վարկի տրամադրման մասին որոշումը կայացնում է 10 րոպեի ընթացքում, իսկ վարկը տրամադրվում է 1-2 օրվա ընթացքում: Բացի այդ, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից կարող է Բանկի բանկոմատներից անվճար կանխիկացնել դրամական միջոցներ, մարել վարկեր, ներդնել ավանդներ, վճարել բջջային, ինտերնետի եւ այլ հանրային ծառայությունների համար, այլ կերպ ասած`, օգտվելով այս քարտից` մեր յուրաքանչյուր հաճախորդ ձեռք է բերում առավել ընդլայնված ծառայությունների ցանկ: Աշխատավարձային քարտերի մեծ առավելությունը նաեւ այն է, որ դրանց մեծ մասը կարող է կիրառվել նաեւ արտերկրում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում, քանի որ Բանկն ունի հնարավորություն թողարկելու տարբեր միջազգային վճարային համակարգերի քարտեր»:
Արմեն Գասպարյանը խոսեց նաեւ «Արձակուրդային Արդշինբանկից» ակցիայի մասին, որում կարող են ներգրավվել Բանկի աշխատավարձային նախագծերի բոլոր մասնակիցները: Ակցիայի շրջանակում, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից, ով վերջին 8 ամիսների ընթացքում չի եղել արձակուրդում եւ պատրաստվում է գնալ արձակուրդ ոչ պակաս քան 20 օր, եւ միաժամանակ վերջինիս աշխատավարձային քարտից կատարված անկանխիկ վճարումներն այդ ժամանակահատվածում կազմել են իր աշխատավարձի ավելի քան 30%-ը, ապա Բանկը վերադարձնում է քարտապանին վերջին 8 ամիսներից մեկի ընթացքում կատարված անկանխիկ վճարումների գումարը: Այս ամենն, ի վերջո, ուղղված է հասարակության մեջ անկանխիկ վճարումների խթանմանը, որը շուկան դարձնում է ավելի թափանցիկ եւ կարեւոր գործոն է հանդիսանում ոլորտի հետագա զարգացման գործում»:





























