Սիրիայի կարգավորման հարցում եւ այդ երկրում ահաբեկիչների դեմ պայքարում լուրջ առաջընթաց է գրանցվել, նաեւ Թուրքիայի ղեկավարության ջանքերի շնորհիվ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

G20-ի շրջանակում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմաը ՌԴ առաջնորդը հայտարարել է, որ «վերջին ժամանակներում շատ բան է արվել՝ եւ երկկողմանի հարաբերությունների լիաֆորմատ զարգացման, եւ մի շարք խնդիրներ լուծելու համար, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում»:  «Զգալիորեն ձեր դիրքորոշման շնորհիվ, պարոն նախագահ, հաջողվել է  Սիրիայում իրավիճակը բարելավել: Այս ընթացքում եւ զգալի հարված է հասցվել ահաբեկչական խմբավորումներին, եւ կարգավորումը լուրջ առաջընթաց է գրանցել: Մենք բարձր ենք գնահատում ձեր եւ բանակցային գործընթացում մեր մյուս գործընկերների դիրքորոշումը»:

Հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել է լայնորեն քննարկել ռուս-թուրքական հարաբերությունները: