Համբուրգի իրավապահ մարմինները հայտնել են, որ G20-ի գագաթնաժողովին ֆոնին սկսված զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 288 մարդ, նրանց ուղիղ կեսն արդեն կալանավորված է, հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ հայտնել էին 100 ձերբակալվածների մասին, որոնցից 43-ը կալանավորվել են։ Ոստիկանության կողմից, վերջին տվյալներով, 285 մարդ է տուժել։
Քաղաքում բախումները սկսվել են շաբաթ լույս կիրակի գիշերը։ Իրավիճակը հանդարտվել է միայն ։
Ոստիկանությունը ավելի վաղ ականատեսներին խնդրել էր հատուկ պորտալում ներբեռնել ակցիայից լուսանկարներ ու տեսագրություններ, որպեսզի իրավապահները կարողանային ճանաչել իրավախախտներին։
Իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցարարները զինված են եղել մասնավորապես «Մոլոտովի» կոկտեյլներով, նետել են քարեր ու պարսատիկներից վիրավորել մի քանի իրավապահների։
Համբուրգում հուլիսի 7-8-ն անցնում էր G20-ի գագաթնաժողովը, քաղաքում հավաքվել էին պետությունների ղեկավարներ, ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները։
Գագաթնաժողովի դեմ բողոքի ցույցերին, ոստիկանության տվյալներով, 12 հազար մարդ էր մասնակցում։





























