Սոմալիի անվտանգության ուժերը Պուտլանդում հատուկ գործողության ընթացքում 18 իսլամական զինյալի են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գնդապետ Մոհամմեդ Իսմայիլի խոսքով՝ Գալգալա լեռներում էլ «Ալ Շաբաաբի» զինյալների վեց բազա, պարենամթերքի եւ դեղորայքի պաշարներ են ոչնչացրել, մեծ քանակությամբ զենք առգրավել: