ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Չինաստանից Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ տեղ գտած վրիպակի համար, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ներկայացրել են որպես Թայվանի առաջնորդ։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը, փոխանցում է Reuters-ը։
Նա հայտնել է, որ Պեկինը Վաշինգտոնից բացատրություններ է պահանջել, ԱՄՆ-ն հայտնել է, որ դա տեխնիկական սխալ է ու շտկել է այն։
G20 գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ ու Չինաստանի նախագահների հանդիպման արդյունքներով Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ Սի Ցզինպինը ներկայացված է եղել որպես Չինաստանի Հանրապետության նախագահ, որը Թայվանի պաշտոնական անվանումն է։
Պեկինի համար այս հարցը հատկապես զգայուն է, քանի որ Չինաստանը պնդումէ, որ Թայվանը իր տարածքի մի մասն է։





























