2018-ից սկսած Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է օգնել տարեկան 3-4 հա հողատարածքի վրա կարկուտի դեմ ցանցեր տեղադրելուն։ Այս մասին հուլիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Նրա խոսքով գալիք տարվանից գերատեսչությոնը մտադիր է սուբսիդավորել դրանց գնման համար վարկերի տոկոսները՝ 2018-ին այդ նպատակով բյուջեից կխնդրեն 2 մլնդ դրամ։