ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ից մինչեւ 18-ը ներառյալ։
«Վարդան Արամյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի վրա»,-նշված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, Ատոմ Ջանջուղազյանին արձակուրդ կտրամադրվի հուլիսի 17-ից օգոստոսի 1-ը:




























