Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ հայկական մշակութային լուսավորչական «արարտ» ընկերակցության աջակցությամբ, դեկտեմբերի 2-ին Կամերային տանը տեղի կունենա գոհար Ռշտունու «Հայ արքայազն. Մանուկ բեյ» գրքի շնորհանդեսը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Ռոսսոտռուդնիչեստվո» կենտրոնի մամուլի ծառայությունից, Ռշտունին իր պատմական աշխատությունն անվանել է «վավերագրական պատմական ակնարկ», որը ներառում է ռուս-թուրքական հարաբերությունների ու 1806-1812 թթ Բալկանյան պատերազմի գեղարվեստական ու պատմական նկարագրություն:

Գրքում մանրամասն ներկայացվում է Բուխարեստի պայմանագրի ստորագրումը եւ այդ պրիզմայով նաեւ Մանուկ բեյի կյանքն ու գործունեությունը, ով վայելում էր ինչպես թուրք սուլթանի, այնպես էլ ռուս կայսրի անսահմանափակ վստահությունը: