Արարատի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում՝ նախկին կնոջն ու զոքանչին ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արեգը մայիսի 7-ին ժամը 22:00-ի սահմաններում նախկին կնոջ մոր կողմից տանից հեռանալու պահանջի հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ եւ ծեծել նրան: Վիճաբանությանը փորձել է միջամտել Արեգի նախկին կինը: Տղամարդը ծեծել է նաեւ նախկին կնոջը:
Արեգին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:





























