Կատար իմ այցն ուղղված է Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամի սրումը կանխելուն: Այս մասին հայտարարել է երեքշաբթի Դոհա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
«Մենք այստեղ ենք՝ կոնֆլիկտի սրացումից խուսափելու համար»,- ասել է նա:
Թիլերսոնը նաեւ կարծում է, որ հարեւան երկրների հետ ճգնաժամի հենց սկզբից Կատարի դիրքորոշումը «պարզ էր եւ տրամաբանական»:





























