Երեւանը շահագրգռված է Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմամբ: Հուլիսի 12-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանն ավանդական բարիդրացիական հարաբերություններ ունեն, եւ չկան հարցեր, որոնք չեն կարող լուծվել քննարկումների ճանապարհով: Շարմազանովի խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլեր են արվում, հուլիսին ծրագրված են այցեր եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզի մշակում:

Տարածաշրջանային կապերի համատեքստում փոխխոսնակը դրական գնահատեց Կարասինի եւ Աբաշիձեւի հայտարարության մասին. «Մենք շահագրգռված ենք ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմամբ: Հայաստանը միայն կշահի դրական տեղաշարժերի արդյունքում, եւ եթե ինչ-որ բան մեզանից է կախված, պատրաստ ենք ջանքեր գործադրել»: