Անշարժ գույքի համաշխարհային շուկայում ներդրումային գործարքների գլոբալ ծավալը 2017 թվականի առաջին կեսին հասել է 289 մլրդ դոլարի, ինչը համադրվում է 2016 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքի հետ։ Այս մասին ասվում է JLL ընկերության հաղորդագրությունում, գրում է Lenta-ն։

«Ներդրողների ակտիվությունը պահպանվում է բավական բարձր մակարդակում՝ չնայած գլոբալ քաղաքական անորոշությանը», -մեկնաբանել են փորձագետները։ Նրանց տվյալներով՝ Ասիայում ամենամեծ ներդրումները եղել են Չինաստանում։ Երկորրդ եռամսյակում տեղի անշարժ գույքի շուկայում ներդրումների ծավալը կազմել է 8.1 մլրդ դոլար, ինչը հանգեցրել է մեկ կիսամյակում 24 տոկոս աճի։ Եվրոպայում այս առումով առաջատար է Գերմանիան, որտեղ աճը առաջին կիսամյակում կազմել է 38 տոկոս եւ մեծությամբ երկրորդն է՝ շուկայի պատմության ընթացքում։

Առաջին կիսամյակի տվյալներով՝ բացասական դինամիկա ցուցաբերել են միայն Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան։ Այստեղ երկրորդ եռամսյակում ներդրումների ծավալը 64 մլրդ դոլար է կազմել։