2017-2022 թվականների Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը շատ լավ է մշակված, սակայն հասկանալի չէ, թե վերջին հաշվով այն ինչի՞ պետք է հանգեցնի։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանը։

Սեմերջյանը չի հասկանում, թե ի՞նչ ուղղությամբ կզարգանա Հայաստանն առաջիկա տասը տարում՝ հետեւելով կառավարության ծրագրին։

«Ի՞նչ ճանապարհով մենք պետք է ընթանանք։ Մոնակոյի՞ ճանապարհով։ Լաս Վեգասի՞ ճանապարհով։ Գուցե Իռլանդիայի՞ ճանապարհով։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ այդ ամենը մեկ միասնական ուղղություն է։ Շատ կարեւոր է կողմնորոշվել, թե ի՞նչ ճանապարհով մենք պետք է ընթանանք»,- ասաց փորձագետը։