Հայաստանում առաջնահերթ նպաստ կտան աշխատելու ցանկություն ունեցողներին: Այս մասին ասված է սոցիալապես անապահով ընտանիքների հաշվարկման նոր կարգում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում:
Անապահովության գնահատման ժամանակ կմոտիցավնեն աշխատանք գտնելու ցանկությունը: Նրանք, ովքեր Զբաղվածության պետական գործակալությունում կգրանցվեն որպես աշխատանք փնտրողներ, սոցիալական անապահովության ավելի բարձր գնահատական կստանան: Նույն կերպ կգնահատվեն նաեւ երեխաների խնամող մայրերը:
Երեխայի 18 տարին լրանալուց հետո անապահովության գնահատականը կնվազեցնեն ոչ անմիջապես, որպեսզի պատանին (աղջիկը) բուհ ընդունվելու եւ (կամ) աշխատանք գտնելու ժամանակ ունենա: Բացի այդ՝ կուժեղացվի ընտանիքի այն անդամների նկատմամբ, որոնք աշխատում եւ եկամուտ են ստանում, բայց հայտարարել են տնից հեռանալու մասին, որպեսզի ընտանիքը նախկինի պես նպաստ ստանա:




























