«Փաստ» օրաթերթը գրում է. Աժ պատգամավոր դարձած Դավիթ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Ըստ այդմ պատգամավորն ունի երկու հողամաս եւ երեք ավտոմեքենա՝ «LEXUS LS 600 HL», «MERCEDES–BENZ S 600 L» եւ «RANGE ROVER 4.6 HSE» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 300 հազար եվրո եւ 2 միլիոն 300 հազար ամերիկյան դոլար, իսկ տարեկան եկամուտներ նա չի ունեցել:
Մանուկյանի հայրը նույնպես պաշտոնյա է՝ Անդրանիկ Մանուկյանը դիվանագետ է եւ զբաղեցնում է Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Նշենք, որ նորընտիր պատգամավորը ընդամենը 33 տարեկան է, մասնագիտությամբ քաղաքագետ է, իսկ ըստ պաշտոնական կենսագրության՝ մինչ պատգամավոր դառնալը որեւէ աշխատանք չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























