Հուլիսի 19-ին Երեւանում մեկնարկել է տարածքային զարգացման «Տարածաշրջանային եւ տեղական խաղացողների ջանքերի միավորումը ռազմավարական նպատակների ակտիվացման համար» թեմայով երկօրյա համաժողովը: Համաժողովի երկրորդ օրը՝ հուլիսի 20-ին, նախատեսվում է այցելություն Դիլիջան եւ Գյումրի:

Երեւանում ընթացող համաժողովին ներածական ելույթով հանդես կգա տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը, ելույթներ կունենան տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը (տեխնիկական աջակցության ծրագիր), Հայաստանի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: