ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման նշել է Նելսոն Մանդելայի միջազգային օրը (1918-2013) հանրային շինությունում պատուհաններ լվանալով՝ երիտասարդությանը կոչ անելով արմատական լինել եւ նպատակներին հասնելու ճանապարհին հետեւել վետերանների օրինակին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Մանդելայի օրը երկրի ղեկավարությունը սովորաբար ի հիշատակ նրա 67 րոպե բարեգործական աշխատանք է կատարում, ինչը համապատասխանում է առաջին սեւամորթ առաջնորդի պայքարի ակտիվ քաղաքական պայքարի տարիների թվին։ Այդ օրը Զուման աշխատել է հայրենի Կվազուլու Նաթալ գավառում։
Նախագահը հայտարարել է, որ խտրականության դեմ պայքարողներն արմատական էին, քանի որ «հավատում էին իրենց գաղափարների բարոյական ու հոգեկան գերակայությանը։ Նրանց արմատականությունը հիմնված էր համոզմունքների վրա»։
Զուման երիտասարդությանը կոչ է արել ակտիվորեն ներառվել արմատական տնտեսական փոփոխությունների քաղաքականության մեջ եւ տնտեսական վերահսկողությունը խլել սպիտակամորթ փոքրամասնությունից, որը պահպանվել է խտրականության դեմ պայքարից 23 տարի անց։




























