Անհրաժեշտ է խստացնել բնական պաշարների ապօրինի արդյունահանման համար պատիժը: Հուլիսի 20-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հիմա այդ պատիժները (առանց թույլտվության կամ թույլտվության դեպքում նորմայից ավելի արդյունահանման համար) խախտումներին անհամաչափ են, հետեւաբար չեն օգնում դրանց վերացմանը: Իսկ սա խախտողներին չարդարացված առավելություն է տալիս բարեխիղճ ձեռնարկությունների նկատմամբ:

Վարչապետն այս կապակցությամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում կազմել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել այս հարցերի հստակեցման առաջարկների փաթեթ: