Գերմանական բազմաթիվ ընկերություններ սառեցրել են իրենց ակտիվները Թուրքիայում։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտահանողների ասոցացիայի (BGA) հայտարարության մեջ։ Նշվում է, որ ասոցացիան այս պահին չի կարող որեւէ ընկերության խորհուրդ տալ  ներդրումներ անել Թուրքիայում։

Հայտարարության մեջ նշված է, որ ակնկալվում է արտահանման զգալի նվազում, եթե Գերմանիայի կառավարության կողմից դիտարկվող միջոցառումները իրականացվեն։ Ասոցացիայում համարում են, որ դա լուրջ խնդիր չի դառնա Գերմանիայի արտաքին առեւտրի համար։ Թուրքիան միայն 15-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների ցանկում, որտեղ արտահանվում են գերմանական ապրանքները ու 16-րդը ներմուծողների ցանկում։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը հայտնել էր, որ Թուրքիան անհիմն կերպով տասնյակ գերմանական ընկերությունների մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Նա կասկածի տակ է դրել Թուրքիայում գերմանական ընկերությունների ներդրումների համար ապագա պետական երաշխիքները։