Դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի օդանավակայանից տարհանել են բոլոր աշխատակիցներին եւ ուղեւորներին, քանի որ տեղեկություն է ստացվել, թե օդանավակայանի տարածքում ռուկբ է տեղադրված:

Անհայտ անձը զանգահարել է դիսպետչերին եւ հայտարարել, որ օդանավակայանի շենքում պայթուցիկ սարք կա տեղադրված:

Օդանավակայան են ժամանել ոստիկաններ եւ սակրավորներ, ովքեր շրջափակել են տարածքը: Մեկ ժամ տեւած փնտրտուքից հետո կասկածելի փաթեթ են գտել, սակայն պայթուցիկ սարք դրա մեջ չի եղել:

Այժմ օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով: Աշխատանքներ են իրականացվում հեռախոսային ահաբեկչին գտնելու ուղղությամբ: