Ձմեռը Եվրոպայում սկսվել է իր պաշտոնական «մեկնարկից» մեկ օր առաջ:
Եվրոպայում ամենաուժեղ ձնաբքի պատճառով փակ են մի ամբողջ շարք օդանավակայաններ, խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը, կտրուկ աճել է պատահարների քանակը, իսկ ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են: Եվրոպայում ձյանը զոհ է գնացել արդեն 9 մարդ:
Բալկանյան «Ջեննա» ցիկլոնի բերած ուժեղ ցուրտն ու առատ ձյունը տրանսպորտային խնդիրների պատճառ են դարձել Եվրոպայի երկրների մեծ մասում: Ամենից շատ տուժել են Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չեխիան:
Ֆրանսիայում փակ է Լիոնի օդանավակայանը, Շվեյցարիայում՝ Ժնեւի Կուանտրան միջազգային օդանավակայանը: Գերմանիայում կաթվածահար է եղել Մայնի Ֆրանկֆուրտի խոշորագույն օդանավակայանը, չեղյալ են հայտարարվել 300 չվերթներ:
Գերմանիայում հարյուրավոր պատահարներ են եղել: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ոստիկանության տվյալներով, 1,8 հազար պատահար է եղել:
Մեծ Բրիտանիայում արձանագրվել է -20 աստիճան:





























