Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն: 

WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) բարձրացել են 1,09 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,41 դոլար:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները սեպտեմբերի մատակարարումներով աճել են 0,84 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 50,62 դոլար: