Սպիտակ տունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 13 գործող ու նախկին պաշտոնյաների դեմ։
AP-ի փոխանցմամբ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ ձեռնարկել, եթե երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն չհրաժարվի սահմանադրությունը վերաշարադրելու իր ծրագրից։
Պատժամիջոցները սահմանվել են բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք աջակցում են սահմանադրական փոփոխություններին կամ էլ խաթարում են ոժղովրդավարությունը, նաեւ եւս 5 անձի դեմ, որոնք առնչություն ունեն բռնություններին ու ճնշումներին։ Պատժամիջոցները սառեցնում են ԱՄՆ-ում նրանց ակտիվները , նաեւ ամերիկացիներին արգելում նրանց հետ բիզնես վարել։




























