«Առավոտն» իր խմբագրականում անդրադարձել է ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ նկատելով. «Թե ինչու Աստանայում ոչ մի որոշում չընդունվեց՝ դրա պատճառները տարբեր են, եւ wikileaks-ը դրանց մեջ առաջինը չէ՝ դա պարզապես մի «պիկանտ» մանրամասնություն է, որն է՜լ ավելի փչացրեց իլհամ Ալիեւի տրամադրությունը:

Իրականում, իհարկե, որոշիչ դեր են խաղացել Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայամնավորվածությունները, ըստ որոնց, մասնավորեպս, հետխորհրդային տարածքի «բանալիները» տրվում են մեր ռազմավարական դաշնակցի ձեռքը: Բայց նույնիսկ այս վի-ակում մենք ադարբեջանցիենրի հետ կարող ենք խաղաղության հասնել,սակայն հարեւան երկրի դիրքորոշումը չափից դուրս կարծր է. Նրանք ուզւոմ են տարածքների ստանալ՝ դիմացը ոչ մի բան չտալով: Նամն անջիզում դիրքորոշումը նախ՝ բանակցելու տեղ չի թողնում, երկրորդ՝ հավանաբար, այնքան էլ դուր չի գալիս Մինսկի խմբի համանախագահ երկրների ներակայցուցչներին: Կա, ինձ թվում է, ավելի խորքային խնդիր, թե ինչու Աստանայում ղարաբաղյան հարցով որեւէ առաջընթաց չգրանցվեց: Դա, եթե կարճ ձեւակերպենք, ԵԱՀԿ-ի ճգնաժամն է: Իսկ այդ ճգնաժամն իր հերթին պայամանվորված է նրանով, որ այդ կազմակեպության հիմքում ընկած Հելսինկյան եզրափակիչ ակտի գաղափարախոսությունը այլեւս արդիական չէ:

Որ 1975-ի աշխարհաքաղաքական իրողությունները խիստ տարբերվում են 2010-ի իրավիճակից, կարծում եմ, կասկածից վեր է: Այն ժամանակ Խորհրդային Միությունը՝ իր արբանյակ պետություներով, եւ Արեւմուտքը փորձեցին գտնել խաղաղ համակեցության ձեւը: Այսօր աշխարհի առաջ բոլորովին այլ խնդիրներ են կանգնած: Ուրեմն, ինչու՞ Բրեժնեւի կամ Հոնեկերի ստորագրած փաստաթուղթը պետք է հիմք դառնա առկա հակամարտությունները լուծելու համար: ԵԱՀԿ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքը անուղղակիորեն արտահայտեցին Օբաման եւ Սարկոզին՝ չմասնակցելով Աստանայի գագաթնաժողովին: Գուցե նրանց մտքին կա գլոբալ անվտանգության խնդիրներին նո՞ր ձեւակերպումներ տալ»: