Հնագետները Կամբոջայում Անգկոր-Վատ տաճարային համալիրում մեծ արձան են գտել, հայտնել է AP-ն։
Հնագետների թիմը հայտնաբերել է 1․9 մ բարձրության ու 58 սմ լայնությամբ արձան։ Այն ամենամեծ աձաններից մեկն է, որը հայտնաբերվել է վերջին տարիներին։ Ենթադրաբար այդ արձանը, որը12-13 րդ դարերով է տարեգրվում, խորհրդանշում է հիվանդանոցի մուտքի մոտ կանգնող պահակին։
Անգկորը կխմերների կայսրության մայրաքաղաքն է եղել, որը բարգավաճում էր մոտ 9-15 դարերում։ Ճարտարապետական ու կրոնական արտեֆակտների հսկայական քանակություն կողոպտվել ու վաճառվել է արտասահման, իսկ մյուս մասը թաղվել է 1970-ականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ, դրանք պաշտպանելու նպատակով ։



























