68-ամյա ճապոնացին կարողացել է կարատեի օգնությամբ հետ մղել արջի հարձակումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fuji հեռուստաալիքը։

Հիրոհիտո Միագավան ակտիորեն զբաղվում է կարատեով։ Նա լեռնային տեղանքում բանջարանոցում աշխատելիս է եղել, երբ արջն անսպասելիորեն հարձակվել է։ Տղամարդը, օգտագործելով կարատեի հնարքները, հիմնականում ոտքով մի քանի հարված է հասցրել։

«Ես հետեւից ինչ-որ մեկի ներկայությունը զգացի, իսկ երբ շրջվեցի, տեսա արջին։ Նա կանգնել էր հետեւի թաթերի վրա եւ պատրաստ էր հարձակման։ Նախ ես ոտքով նրա որովային հարվածեցի, հետո սկսեցի կրծքի շրջանում հարվածներ հասցնել։ Դա ազդեց, եւ արջը խոնարհեց գլուխը, ես ոտքով եւս մեկ հարված հասցրեցի։ Արջը փախավ լեռները»,- ասել է տղամարդը։