Ֆինանսական եւ հումքային շուկաներում այս հուլիսին գների անկում նկատելի չի եղել, իսկ որոշ ակտիվներ զգալի աճ են գրանցել։ Այս մասին հաղորդում է «Իտերֆաքս»-ը՝ վկայակոչելով MarketWatch-ը։
Կորպորատիվ հաշվետվության համադրությունը, քաղաքական ցնցումները, Չինաստանի տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ կանխատեսումները, ինչպես նաեւ Բրազիլիայում արաբիկայի ցանքատարածությունների՝ միջատներով վարակվելը նպաստեցին սուրճի, նավթի եւ ամերիկյան ընկերությունների ակտիվների արժեքի բարձրացմանը։ Փորձագետները նշում են նաեւ, որ ԱՄՆ-ում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել եւ դրա վերջը դեռ չի երեւում։
Սուրճը թանկացել է շուրջ 10 տոկոսով։ Եռամսյակի ընթացքում այն առավելագույն գնաճ է դրսեւորել։ Նավթային պայմանագրերի արժեքները թանկացել են շուրջ 7 տոկոսով։ WTI տեսակի նավթի համար հուլիսյան թանկացումներն անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր ամենազգալին են։
ICE U.S. Dollar ինդեքսը, որը ցույց է տալիս ԱՄՆ դոլարի փոխարժեքը վեց համաշխարհային արժույթների հարաբերակցությամբ, հուլիսին նվազել է 2.3 տոկոսով, ինչը հունվարից հետո ամենավատ ցուցանիշն է։
Չինաստանից դրական լուրերի ֆոնին պղնձի գինն ավելացել է 7 տոկոսով։ Չինաստանը աշխարհում ամենախոշոր մետաղ սպառողն է։
Անցյալ ամիսը ոսկու համար լավագույնն էր՝ հունվարից հետո։ Ոսկու գները՝ մատակարարումներով, աճել են 2.5 տոկոսով։ Տարեսկզբից ոսկին թանկացել է ավելի քան տասը տոկոսով։



























