ԱՄՆ-ից 8-ամյա աշակերտուհին ընտանիքի հետ Կիլիմանջարոյի գագաթն է բարձրացել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Inside Edition-ը։

Ռոքսի Գեթերն ամենաերիտասարդ աղջիկն է, որը նվաճել է Աֆրիկայի ամենաբարձր լեռան գագաթը։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք ձեռքբերումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

Ռոքսին 10-ամյա եղբոր՝ Բենի եւ ծնողների՝ Բոբի ու Սառա Գեթերների հետ հուլիսին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է լեռան գագաթ։ Ի դեպ, լեռը ծովի մակարդակից բարձր է 5895 մետր։ Ընտանիքը որոշել է լեռ բարձրանալ Տանզանիայում հանգստի ժամանակ։