Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշեւի որդի Ամիր ներկայացած երիտասարդը դեկտեմբերի 3-ին անհայտ անձանց հետ ծեծկռտուքի արդյունքում տուժել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոսկվայի իրավապահ մարմինների տվյալներով, տղամարդը դիմել է ռեստորանի թիկնապահներին։ Տուժածի խոսքով, անհայտ անձինք փողոցում ծեծի են ենթարկել իրեն։
Նշվում է, որ որպես Ամիր ներկայացած երիտասարդի դեմքը վնասված է եղել, սակայն նա հրաժարվել է, որ իրեն հիվանդանոց տեղափոխեն։ Երիտասարդը հրաժարվել է նաեւ դեպքի վայր ժամանած ոստիկաններին ցուցմունքներ տալուց։ Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարողացել գտնել հանցագործներին։
Շամիլ Տարպիշեւը երկու որդի ունի՝ կրտսերը՝ 16-ամյա Ֆիլիպը եւ ավագը՝ 23-ամյա Ամիրը:





























