Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին լուսանկարել են իտալական լեռներում արշավի ժամանակ։ Daily Mail պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Մերկելն այդտեղ է ժամանում հինգերորդ տարին անընդմեջ։

«63-ամյա Մերկելը հանգստանում է ամուսնու՝ 68-ամյա Յոհախիմ Զաուերի հետ Իտալիայի հյուսիսում, Ալպերում»,- գրում է պարբերականը։

Հագուստը, որը քաղաքական գործիչն ընտրել է զբոսանքի համար, եւս չի փոխվել։ Այդ մասին են վկայում Daily Mail-ի ներկայացրած՝ 2013-2017 թվականներին արված կանցլերի լուսանկարները: