Սան Ֆրանցիսկոյում դեռահասը դուրս է ցատկել ինքնաթիռի վթարային ելքի դռնից։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ 17-ամյա տղան վայրէջքից մի քանի րոպե անց բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռը, թեւի վրայով ներքեւ է իջել եւ ցատկել ասֆալտին, փոխանցում է Americaru-ն։
Դեռահասը, որն ԱՄՆ-ի քաղաքացի է եւ Պանամա Սիթիից Սան Ֆրանցիսկո էր թռչում, հավանաբար, թռիքչի ժամանակ հուզական սթրես է տարել, նշել է օդանավակայանի ներկայացուցիչ Դուք Յաքելը։
Յաքելն ասել է, որ տղան չի տուժել։ Ուղեւորները հայտարարել են, որ ամբողջ թռիչքի ժամանակ դեռահասն անհանգիստ էր ու տագնապած եւ այնքան արագ է գործել, որ ոչ ոք չի հասցրել կանգնեցնել նրան։




























