Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում ՀԱԱՊԱ-ի (Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցացիա) գագաթնաժողովի նախօրեին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին «հիմար» եւ «շան որդի» է անվանել։ Գագաթնաժողովին կմասնակից նաեւ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ղեկավարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այդ թմբլիկ դեմքը, որը բարի է թվում։ Այդ շան որդին։ Եթե նա սխալ թույլ տա, Հեռավոր Արեւելքն ամայի տարածք կդառնա։ Անհրաժեշտ է դադարեցնել այդ միջուկային պատերազմը»,-հայտարարել է Դուտերտեն։
Կիմ Չեն Ընին «հիմար» անվանելով՝ Դուտերտեն նշել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը «վտանգավոր խաղալիքներով է խաղում», ինչպես նաեւ նախազգուշացրել է տարածաշրջանում հակամարտության հետեւանքների մասին։




























