Գիտնականները պարզել են՝ ինչպիսի՞ տեսք են ունեցել աշխարհում առաջին ծաղիկները։ Դրանք նման են եղել ժամանակակից ջրաշուշաններին եւ երկսեռ են եղել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Nature Communications-ը։
Պարզելու համար, թե ինչպիսի՞ տեսք են ունեցել առաջին ծաղիկները, բուսաբանները վերլուծել են ծաղկաբույսերի էվոլյուցիան։ Նրանք եզրակացրել են, որ առաջին ծաղիկը նման է եղել ժամանակակից ջրաշուշանին՝ երք շերտ թերթիկներով։
Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպե՞ս է առաջացել առաջին ծաղիկը։




























