Ֆիլիպիններում շուրջ 2000 մայրեր հրապարակայնորեն կերակրել են երեխաներին մանկական մահացության կրճատմանը նվիրված միջոցառման ընթացքում: Այս մասին գրում է AFP-ն:

Երաժշտության հնչյունների ներքո հարյուրավոր մայրեր Մանիլայի մարզադաշտում կերակրել են նորածիններին:

Ամենամյա միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ ուզում են ֆիլիպինցի մայրերին խրախուսել երեխաներին կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրել՝ երկրում մանկական մահացության մակարդակը նվազեցնելու համար: