Դուբայի Tiger Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել։ Միջադեպը մեկ շաբաթում երկրորդն է էմիրության բարձրահարկ շինությունում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Khaleej Times-ը։

Արտակարգ ծառայությունները մի քանի րոպեում հանգցրել են հրդեհը։ Այդ ընթացքում երկնաքերի բնակիչները տարհանվել են, սակայն նրանց արդեն թույլ են տվել բնակարաններ վերադառնալ։

Պարբերականի տվյալներով՝ հրկիզվել է շինության վերջին հարկերից մեկի պատշգամբը։ Հրդեհի պատճառները պարզաբանվում են։